20-ամյա զինծառայող Կարեն Գագիկի Գալստյանի  մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: NEWS.am-ի տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով, այն է՝ սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով:

Մեր տեղեկություններով՝ Կարեն Գալստյանը Սիսիանից է, նա գարնանը պետք է զորացրվեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել  զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը: