Ադրբեջանում նախորդ գիշեր երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես Vesti.Az-ին են հաղորդել Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնում, հունվարի 29-ին 02:37-ի սահմաններում Բարդա քաղաքից 22 կմ դեպի հարավ-արեւելք երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,1 բալ, հիպոկետրոնը գտնվել է 32 կմ խորության վրա: