Նոր Մոսկվայի Շչերբինսկիի շրջանային դատարանում կայացվել է 35-ամյա «օրենքով գող» Տիմուր Կապբայի դատավիռը: Վերջինս հանցավոր միջավայրում ավելի հայտնի է Գուլի մականունով:
Հաղորդվում է, որ նա մեղավոր է ճանաչվել ապօրինաբար առանձնկի մեծ քանակությամբ թմրանյութեր պահելու համար ու դատապարտվել է չորս տարի ազատազրկման:
Հիշեցնենք, որ Գուլին «թագադրվել» էր նախորդ տարվա հունիսին՝ Գելա Կարդավայի կլանի կողմից: Բացի նրանից «ընտանիք» էին ընդունել եւս երեք հոգու՝ Բեսո Ռուսթավիացուն, Մակսիմ Ֆրանսիացուն ու Անդրեյ Թուրքին:
Չորս ամիս անց Գուլիին ձերբակալել էին: Նրա մոտից խուզարկության արդյունքում գտել էին 4 գ հերոին: Ներկայումս վերոհիշյալ չորս անձանցից ազատության մեջ է միայն Բեսոն, հաղորդում է «Փրայմ Քրայմը»:




























