Կանադացի գիտնականները կակղամորթերի խեցիի կառուցվածքի ու քիմիական բաղադրության հիման վրա գերամուր ապակի են ստեղծել: Դրա համար նրանք լազերային շերտավորման օգնությամբ ապակույց կառուցվածք են ստեղծել, որը հիշեցնում է կակղամորթի խեցի, ինչից հետո ամրացրել են այն պոլիմերային սոսնձի օգնությամբ, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Արդյունքում նրանք ստացել են ապակու նոր տեսակ, որը սովորականից 200 անգամ ավելի ամուր է: Ավելին, առկա կառուցվածքը թույլ է տալիս նյութին 5 տոկոսով ծավալն ավելացնել: Հետազոտողները ենթադրում են, որ շերտավորված մասերի փոքրածված ծավալները միայն կամրացնեն այն:




























