Շվեդիայում ջրսուզակները Բալթիկ ծովի հատակից քարե դարի արտեֆակտների բացառիկ հավաքածու են հայտնաբերել: Նրանք համարում են, որ հայտնաբերված առարկաները պատկանել են շվեդ քոչվորներին, որոնք ապրել են 11 հազար տարի առաջ:

Այս բացահայտումը կարող է վկայել Սկանդինավիայում երբեւէ գտնված հնագույն բնակավայրերից մեկի մասին: Գտածուներից ոմանք այնքան լավ են պահպանվել, որ այն անվանել են «Շվեդական Ատլանտիդա» եւ ենթադրել, որ ցամաքի մի մասը ժամանակի ընթացքում հայտնվել է ջրի տակ, ինչպես առասպելական կղզին՝ Ատլանտյան օվկիանոսում:

16 մետր խորության վրա հայտնաբերվել են ծառ, կենդանու կոտոշ, պարաններ, տարբեր առարկաներ, հաղորդում է Mail Online-ը: