Ամերիկյան Google ընկերությունն իր դուստր ձեռնակություն Motorola Mobility -ն 2,91 միլիարդ դոլարով վաճառել է չինական Lenovo-ին, ընկերության պաշտոնական բլոգում գրել է Google-ի ղեկավար Լարի Փեյջը:

Google-ի ղեկավարը նշել է, որ դուստր ձեռնարկության վաճառքը թույլ կտա «ամբողջ էներգիան ուղղել Android համակարգի զարգացմանը»:

Հաղորդվում է, որ Lenovo-ն ամերիկյան ընկերությանը կվճարի  660 միլիոն դոլար կանխիկ, 750 միլիոն դոլար արժեթղթերի տեսքով, իսկ մնացած 1,5 միլիադ դոլարը` եռամյա պարտատոմսի տեսքով: Ըստ գործարքի պայմանների` Lenovo-ն ստանում է  Motorola ապրանքանիշը եւ ընկրության բոլոր արտադրանքները, ինչպես նաեւ 2 հազարից ավելի պատենտ: Այժմ գործարքը պետք է հավանություն ստանա ԱՄՆ-ի եւ Չինաստանի իշխանությունների կողմից, հայտնում է «Փրայմը»:

Նշենք, որ  Motorola-ն  Google-ի ամենախոշոր ձեռքբերումն էր, որը 2012թ. այն գնել էր 12,5 միլիարդ դոլարով: