ՀՀ վարչական դատարանը 2010 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ վարույթ է ընդունել ՀԱԿ-ի կողմից գազի սակագնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Վարչական դատարանից: Հիշեցնենք, որ այդ գործով որպես համահայցվոր են հանդես եկել 7230 քաղաքացիներ:
Իսկ ահա «Գազամատակարարման» համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների սահմանման մասին" որոշումը և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. «Բնական գազի փոխադրման սակագնի սահմանման մասին» թիվ 52-Ա որոշումը անվավեր ճանաչելու պահանջների մասով հայցադիմումի ընդունումը մերժվել է:
Հայցվորների ներկայացրած միջնորդությունները` հայցի ապահովման միջոց ձեռնարկելու և բանավոր ընթացակարգով գործը քննելու մասին, մերժվել է և գործի քննությունը իրականացվելու է գրավոր ընթացակարգով:
Դատարանի կայացրած որոշումը` հայցադիմումի ընդունումը մերժելու և հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությունը մերժելու մասերով, ենթակա է բողոքարկման ՀՀ վարչական դատարան՝ որոշումն ստանալու օրվանից հետո, հնգօրյա ժամկետում: ՀՀ վարչական դատարանի որոշումը սահմանված կարգով առաքվում է դատավարության մասնակիցներին:




























