Հունվարի 30–ին, ժամը 11.00-ի դրությամբ, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սեւանի, Դիլիջանի, Ճամբարակի եւ Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Ապարանում, Արագածում, Մարալիկում, Արթիկում եւ Սպիտակի լեռնանցքում բուք է:
Արագած-Արթիկ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն եւ զգուշություն, եւ նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:




























