Թուրքիայի արեւմուտքում Իզնիկ լճի հատակին տեղացի հնագետները աէրոֆոտոտեսանկարահանման միջոցով բազիլիկի փլատակներ են հայտնաբերել:

Պատմական օբյեկտը մինչ օրս աննկատ է մնացել, սակայն տեղակայված է եղել ափից քսան մետր հեռավորությամբ ու երկու մետր խորության վրա:

Ենթադրվում է, որ այդ հնագույն բազիլիկ-տաճարը լճի հատակին է հայտնվել երկրաշարժի արդյունքում, որը տեղի  ունեցել  740թ:

Առաջիկա տարիներին բազիլիկը կմաքրվի դարավոր ապարաշերտերից: Տեղական ղեկավարությունը ծրագրում է գտածոյի վայրում ստորջրյա թանգարան բացել: