Նյուրնբերգյան դատաքննության ընթացքում մեղադրանքի կողմի փաստաթղթերը, որոնք աճուրդի էին հանվել Երուսաղեմում, 10 հազար դոլարով գնել է անանուն կոլեկցիոներ Նյու Յորքից:
Նշումների ավելի քան 500 էջեր, որ արել էին դատախազները, հայտնաբերվել էին անցած տարի, Թել-Ավիվի մանրուքների շուկայում: Երբ պարզվել էր, որ դրանք կարող են պատմական արժեք ներկայացնել, այն մեկ շաբաթով ցուցադրել էին Բեռլինի Հրեական կրթական կենտրոնում, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Չնայած գրառումներում նոր բաներ չկան, մասնագետների համար դրանք հետաքրքիր են՝ պարզելու, թե ինչպես է աշխատել մեղադրողների թիմը դատավարության ընթացքում:



























