Ամերիկացի դիզայները ստեղծել է քանդակներ, որոնք իրենցից ներկայացնում են կոմիքսների ու մուլտֆիլմերի հերոսների անատոմիկ քանդակներ: Այդ կերպ նա որոշել է ցույց տալ, որ պլաստմասե ֆիգուրները կյանքով լի են:

43-ամյա քանդակագործ Ջեյսոն Ֆինին ձեւափոխել է մուլտֆիլմերի սիրելի հերոսներին: Նկարիչը  ստեղծել է անատոմիկ քանդակեր, որոնք ցույց են տալիս  հայտնի հերոսների ներքին օրգաններն ու ոսկորները՝ Սմուրֆերի հոր, Բարբիի, Hello Kitty փոքրիկ սպիտակ կատվի եւ ուրիշների, հաղորդում է Daily Mail-ը:

Նրանք, ովքեր կհավանեն ամերիկացի դիզայների ստեղծագործությունները, ստիպված կլինեն մեծ չափի գումար վճարել, քանի որ դրանց մեծամասնությունը մի քանի հազար ֆունտ արժե:Կախազարդերը կարող են արժենալ 5 ֆունտ, սակայն շատ քանդակների արժեքը նվազագույնը 600 ֆունտ է, իսկ մյուսներինը գերազանցում է 5000 ֆունտ ստերլինգը, հաղորդում է FedPost.ru-ն: