NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «The Armenian Weekly»-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է փիլիսոփայական եւ իրավական գիտությունների դոկտոր, Բոսթոնում Մասաչուսեթս նահանգի համալսարանի մերձարեւելյան ու քաղաքական աշխարհագրության պատվավոր պրոֆեսոր, ԱՄՆ բանակի թոշակի անցած մայոր Մայքլ Մենսոյանը:
Այժմ, երբ նոր տարի է սկսվել, կարող ենք մտորել Հայաստանի եւ նրա հետ տեղի ունեցող իրադարձությունների մասիին: Հայաստանը դժվար ժամանակներ հաղթահարեց ու ոչ միայն գոյատեւեց, այլեւ նկատելի արդյունքների հասավ: Ցավոք, միշտ կա «բայց», որը պետք է դիտարկել:Այդ «բայցը» վերաբերում է Հայաստանին խանգարող խնդիրներին: Նախ՝ գործազրկության ու թերի զբաղվածության բարձր մակարդակն է, ինչի հետեւանքով շատ ընտանիքներ մոտ են աղքատության մակարդակին, կամ նույնիսկ դրանից ցածր են: Ոմանք անմիջապես կնշեն Հայաստանի քայքայված տնտեսության մասին, կամ որ մյուս երկրներում նույնպես նման խնդիրներ կան: Այո, մեր խնդիրները մեծ մասամբ պայմանավորված են երկրում համակարգային կոռուպցիայի հետ, որի արմատները անկախության ձեռք բերմամբ վրա հասած քաոսում են:
Ցավոք, ձեւավորվել է ղեկավար քաղաքական գործիչների ու մենաշնորհատերերի միություն, որոնք տնտեսությունը շահագործում են սեփական շահից ելնելով: Գործազրկությունը, աղքատությունը, հնարավորությունների բացակայությունը հաշվից դուրս են, այն ժամանակ, երբ այդ գիշատիչները հարստություն ու ազդեցություն են կուտակում իրենց ձեռքում: Որքան էլ որ իրական տնտեսական շահեր ապահովի ղեկավարությունը, ունեցվածքի բաշխման անհավասարությունը ավելի քան 30 տոկոսի մակարդակում խթանում է արտագաղթին ու բարձրացնում գործազրկության մակարդակը:Հաշվի առնելով իշխանության կենտրոնացումը՝ Հայաստանը գործնականում մոտ է օլիգարխիային, քան դեմոկրատիային, ինչը որոշվում է Սահմանադրությամբ:
Ոչ միայն սոցիալական արդարության կնիքը կարող է շփոթեցնել, այլ նաեւ մեր երկրի հպարտությունը ստիպում է ուշադրություն չդարձնել Հայաստանում տիրող իրականությանը:Մեր խնդիրը ռեսուրսների բացակայությամբ չի պայմանավորված, այլ խելացի աշխատողների բացակայությունը, որոնք կարող են նախապատրաստում անցնել, կամ այն ձեռներեցների բացակայությունը Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս, որոնք կարող են շուկա դուրս գալ, ներկայացնել ապրանքների ու ծառայությունների հատված, բարձրացնել, ապահովել առողջ մրցակցություն: Ավելի շուտ օլիգարխների ու քաղաքական գործիչների այդ հզոր միությունն է վերահսկում շուկան:Երկրորդ խնդիրը կրթված ու տաղանդավոր երիասարդ տղաների ու աղջիկների համար հնարավորությունների բացակայությունն է: Ղեկավարությունը ստեղծագործ քաղաքականություն մշակելու փոխարեն անտեսում է նրանց: Չունենալով ընտրության հնարավորություն՝ նրանք արտագաղթում են:
Սա Հայաստանի համար մեծ կորուստ է: Այնուամենայնիվ, թվում է ընդդիմության առաջնորդներն ու քաղաքացիների մեծամասնությունը չի շտապում ընդդիմանալ:Երրորդ խնդիրը Հայաստանի բնակչության թվի կրճատումն է: Ծնելիության էական աճ չի նկատվում, բնակչությունն արտագաղթում է, հետեւաբար կշարունակվի կրճատվել: Քանի որ մեծամասամբ երիտասարդներն են լքում հայրենիքը, բնակչությունը ծերանում է:Նախագահ Սերժ Սարգսյանը 2018թ.-ին կավարտի նախագահության երկրորդ ժամկետը: Հայաստանը դեռ չորս տարի պետք է դիմանա այս ճիշտ քաղաքականությանը: Կոռուպցիայի եւս չորս տարի:
Ինչպիսի՞ն կլինի մեր երկրի դրությունը այս ժակկետի ավարտին: Մտահոգում է այն, որ նրա կողմից ընտրված հաջորդ թկնածուն 2018թ.-ից կկառավարի մինչեւ 2023թ.-ը: Ինչո՞ւ: Քանի որ քիչ հավանական է, որ ուժեղ կոալիցայի առաջադրած թեկնածուն կկարողանա մրցակցել Սարգսյանին փոխարինողին 2018թ.-ի ընտրություններում՝ հաշվի առնելով այն, որ քաղաքական ուժերն ազգի բարեկեցությունն ի վիճակի չեն վեր դասել իրենց մանր շահերից:Եթե ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու ընտրողների մեծամասնությունը, ովքեր օրինական իրավունք ունեն փոփոխությունների հասնել, չեն կարողանա կամ չեն ցանկանա դիմադրել խնդրին 2014թ.-ին, արդյո՞ք ավելի հեշտ կլինի անել դա 2018թ.-ին: Եվ եթե օլիգարխիան պահպանվի մինչեւ 2023թ.-ը, ի՞նչ կլինի այն ժամանակ:




























