Ռուսական Ալթայի Ուստ-Կոկս գյուղի մերձակայքում ավտոբուսն ընկել է գետը, մի կին է մահացել, հաղորդում են ուրբաթ առավոտյան: 

Ավտոբուսում եղել են երկու վարորդ եւ 21 ուղեւոր: 14 մարդ հիվանդանոցում են, ութ մարդ ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ, իսկ վեցը ցրտահարվել են, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով   հանրապետության ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով  21:30-ին, երբ  Volvo VM10 ավտոբուսի վարորդը գերազանցել է  արագությունը եւ չի կարողացել կառավարել մեքենան:

Զոհված կնոջ մարմինը հայտնաբերել են ավտոբուսի տակ՝ դեպքի վայրը կրկնակի զննելուց հետո: Ավտոբուսի վարորդը սթափ վիճակում էր, ընդգծել են ՆԳՆ-ի մամուլի ծառայությունում: