Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի զորավարժարանում տանկ է պայթել, որի հետեւանքով զոհվել է երեք զինծառայող: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության եւ կապի վարչությունը: 

Զոհվել են 24-ամյա լեյտենանտ Դ. Գարիպովը եւ շարքային զորակոչիկներ 18-ամյա Ե. Տակտարովն ու 19-ամյա Ա. Խարտասովը, պատմել է աղբյուրը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Երկու զինծառայող  տեղում մահացել են, մեկը որոշ ժամանակ ողջ է եղել, սակայն բժիշկները չէին կարողացել նրան փրկել:

Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ-ի 349 -րդ հոդվածով՝ շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող առարկաների եւ զենքի հետ վարվելու կանոնների խախտում: