Բելառուսում սկսել են աճուրդով վաճառել հարբած վարորդներից առգրաված ավտոմեքենաները:
Այս շաբաթ Մինսկում աճուրդով վաճառվել է առաջին մեքենան՝ Fiat Stilo, 2002թ. արտադրության:
2013-ի նոյեմբերին դատարանը ավտոմեքենան առգրավել էր 28-ամյա տղամարդուց, որը տարվա ընթացքում երկու անգամ նկատվել էր հարբած վիճակում մեքենա վարելիս: Ուշագրավն այն է, որ մեքենան վարող անձը դրա սեփականատերը չէր:
Մեքենայի նախնական գինը հայտարարվել էր 3 հազ. դոլար: Ցածր գինը պայմանավորված էր Fiat Stilo-ի տեխնիկական խնդիրներով: Սակարկությունների արդյունքում գինը 63%-ով աճել է, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով բելառուսցի լրագրող Անդրեյ Ժուրովին:
Ավելի վաղ առգրավման ամենաաղմկալի դրվագն էր տեղի ունեցել: Դատարանը հաշմանդամ կնոջից խլել էր 2008թ. արտադրության BMW 5-Series ավտոմեքենան, երբ վերջինիս որդուն երկու անգամ բռնել էին ոչ սթափ վիճակում մեքենա վարելիս:
Ըստ Ժուրովի՝ խստացված միջոցները ճանապարհներին իրավիճակի համակարգային փոփոխությունների առայժմ չեն հանգեցրել: Նա պատմել է, որ ՃՈ աշխատակիցները առաջադրանքին պատասխանատվությամբ են վերաբերվում: «ՃՈ աշխատակիցների հետ պայմանավորվելը բավական բարդ է, հատկապես եթե վարորդը հարբած է», - ասել է նա:




























