Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել բլոգերի նկատմամբ, որը իր «Կենդանի մատյանում» հրապարակել է հակաիսլամիստական բովանդակությամբ գրություններ:

Հաստատվել է, որ նոյեմբերին 55-ամյա պետերբուրգցին Կենդանի մատյանում տեղադրել է ինֆորմացիոն նյութեր, որոնք ուղղված էին միջկրոնական հակասություններ բորբոքելուն: Նա իր փոսթում խիստ քննադատության է ենթարկել իսլամն ու դրա հետեւորդներին, հաղորդում է Ռոսբալթը՝ վկայակոչելով իրավապահների աղբյուրը:

Արդյունքում կասկածյալ-բլոգերին ձերբակալել են: Նրա տան խուզարկության արդյունքում առգրավվել է համակարգիչ: