Ուրուգվայում Կանեփ արտադրողների ազգային ֆեդերացիան այդ բույսի աճեցման դասընթացներ է սկսել, հայտնում են լրատվամիջոցները:

Հիշեցնենք, 2013թ. դեկտեմբերին Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան մարիխուանայի աճեցումը, կիրառումը եւ վաճառքն ամբողջովին օրինականացնելու որոշում էր ընդունել:

Օրենքն ուժի մեջ էր մտել ստորագրման պահից, սակայն իշխանությունները չորս ամսվա ընթացքում պետք է փաստաթղթի իրացման  նորմատիվ ակտեր մշակեն: Մասնավորապես, կառավարությունը պետք է մատնանշի, թե մարիխուանայի հատկապես որ տեսակներն է թույլատրվում աճեցնել, ինչպես է տրվում աճեցնելու լիցենզիան: Սպասվում է, որ օրինական վաճառքը կսկսվի 2014թ. կեսերին:

Ավելի վաղ Թմրանյութերի եւ հանցավորության հարցերով ՄԱԿ-ի վարչությունն ափսոսանք էր հայտնել Ուրուգվայում սույն օրենքի ընդունման կապակցությամբ եւ հայտարարել, որ այն հակասում է 1961թ. ընդունված թմրամիջոցների մասին միացյալ կոնվենցիային: