Վիտամին C-ով հարուստ ցիտրուսները արդյունավետ են ոչ միայն մրսածության եւ վարակների ժամանակ: Կիտրոնն օգտակար ազդեցություն ունի նաեւ երիկամների, ոսկրի վրա եւ նվազեցնում է սթրեսի մակարդակը: Նման եզրակացության են եկել թուրք գիտնականները:
Պարզվել է, որ կիտրոնն արդյունավետ է միզաքարերի հիվանդության ժամանակ: Եթե քարերը երիկամներում կազմված են կալցիումի գոյացություններից, ցիտրուսները ունակ են մաշել դրանք եւ դուրս բերել օրգանիզմից:
Բացի այդ, կիտրոնի հյութը ամրացնում է ոսկրաթաղանթը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Գիտնականները պարզել են, որ կիտրոնի կեղեւում 10 անգամ ավելի շատ վիտամին եւ ակտիվ բաղադրիչ կա, քան պտղի հյութում կամ պտղամսում: Ապացուցված է նաեւ, որ կիտրոնը բարերար ազդեցություն ունի զարկերակային ճնշման վրա:



























