Մթերքների ընտրության վրա ազդում է այն, թե ում հետ է մարդը նախաճաշում, ճաշում եւ ընթրում: Բացի այդ, սեղանի ընկերների ազդեցությունը որոշում է նաեւ սննդի քանակը, որը մենք ուտում ենք: Նման եզրակացության են եկել գիտնականները՝ վերլուծելով ամենահեղինակավոր գտական հանդեսների 15 աշխատությունները, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Հետազոտության հեղինակ Լիվերփուլի համալսարանի գիտաշխատող Էրիք Ռոբինսոնը համարում է, որ եթե այլ մարդիկ նախընտրում են ցածր կալորիականություն ունեցող սնունդ, ապա դուք եւս, ամենայն հավանականությամբ, կընտրեք հենց այդպիսի սնունդ:

Դա ապացուցում է այն տեսությունը, որ մեր սննդային նախընտրությունները հիմնված են սոցիալական կապերի վրա, որոնք աշխատում են, նույնիսկ եթե մարդը չի գիտակցում դա կամ միայնակ է սնվում:
Այսպես, եթե ձեր ընկերները սիրում են «արագ սնունդ», ապա աճում են նաեւ ձեր գիրանալու շանսերը: