Ավստրալիայի Պերտ քաղաքում ավելի քան վեց հազար մարդ է հավաքվել՝ մասնակցելու Արեւմտյան Ավստրալիայի իշխանության ընդունած որոշման դեմ ուղղված բողոքի ցույցին: Համաձայն որոշման՝ ափամերձ շրջաններում ոչնչացնում են խոշոր շնաձկներին:
Իշխանությունները որոշումը կայացրել էին նախորդ տարվա նոյեմբերին մարդկանց վրա շնաձկների հարձակման մի քանի դեպքերից հետո, այդ թվում՝ մահացու ելքով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նախորդ շաբաթ, սակայն, հայտնի էր դարձել, որ խոշոր շնաձկների որսով զբաղվողների թակարդում հաճախ հայտնվում են բնավ էլ ոչ խոշոր շնաձկներ: Դա վրդովմունքի ալիք էր բարձրացրել բնապահպանների շրջանում, ըստ որոնց՝ շնաձկների ոչնչացումն անդառնալի վնաս է հասցնում տարածաշրջանի բնությանը:



























