ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգում այս տարի A/H1N1/ վարակի՝ «խոզի գրիպի» համաճարակից մահացել է մինչեւ 67 տարեկան 147 մարդ: Այս մասին հայտնել են նահանգի առողջապահական դեպարտամենտի ներկայացուցիչները:
Նախորդ տարի տարիքային այս խմբում մահացու ելքերով դեպքերի թիվը եղել էր 14: Իսկ ընդհանուր առմամբ, 2013թ. համաճարակը 106 կյանք էր խլել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյմս Վաթի խոսքով՝ համաճարակը շարունակվում է, զոհերի թիվը կարող է աճել: Վիճակը բարդացնում է այն, որ տարածվող «խոզի գրիպն» ախտահարում է հենց հասուն, առողջ մարդկանց:
Բժիշկները բնակչությանը կոչ են անում վարակի դեմ պրոֆիլակտիկ պատվաստումներ կատարել:



























