Ռուսաստանցիները հինգ տարին մեկ կարող են փոխել իրենց որոշումը, թե  ուր են ցանկանում ուղարկել  կենսաթոշակային պահումների 6%-ը` կենսաթոշակի ապահովագրակա՞ն, թե՞ կուտակային ֆոնդ: 

Կենսաթոշակի կուտակային մասը Կենտրոնական բանկի իրավասությունների ներքո է, հայտնում է «Իզվեստիան»: 

Ըստ Ռուսաստանի օրենսդրության` կենսաթոշակի իր խնայողությունները կուտակային հատվածում պահպանելու քաղաքացու ցանկության դեպքում նա պետք է ապահովագական գործակալ ընտրի մինչեւ 2015թ. վերջը: 2015թ.-ից սկսած  6%-ն ուղղվելու է այն անձանց աշխատանքային կենսաթոշակի կուտակային հատվածի ֆինանսավորմանը, որոնք ժամանակին կհայտարարեն` կենսաթոշակային կուտակումները ոչ պետական, պետական կենսաթոշակային հիմնադրամում կամ մասնավոր կառավարող ընկերությունում ներդնելու մասին:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Ռուսաստանում աշխատանքային կենսաթոշակներն ավելացել էին 6,5 %-ով: Աշխատանքային կենսաթոշակի միջին ծավալը ծերության ժամանակ կկազմի 11 հազար ռուբլի: