Հազարավոր ֆրանսիացիներ մասնակցել են նույնասեռ ամուսնությունների օրինականացման դեմ ցույցին, որը տեղի է ունեցել կիրակի օրը Փարիզում:

Բողոքի ցույցի կազմակերպիչները հայտարարում են, որ մասնակցել է 500 հազար մարդ, իսկ ոստիկանները հայտնել էին միայն 80 հազարի մասին:

Նման ցույց էր տեղի ունեցել նաեւ Լիոն քաղաքում, որտեղ մասնակցել էր 20-40 հազար մարդ, հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Le Figaro թերթի կայքը:

2013թ. ապրiլին Ֆրանսիան դաձել էր աշխարհում 14-րդ երկիրը, որն օրինականացրել էր նույնասեռ ամուսնությունները: