Վերջին մի քանի օրերին Ուկրաինայի մայրաքաղաքի Մայդանում անհետ կորածների թիվը հասել է 36 մարդու:
«Եվրամայդան-SOS»-ի ակտիվիստները հայտնում են, որ փետրվարի 2-ի դրությամբ իրենք տվյալներ ունեն Ուկրաինայի տարբեր քաղաքներից 36 մարդու որոնումների մասին: Ցուցակն անընդհատ թարմացվում է եւ ճշտվում:
Հայտնի է, որ հունվարի 31-ի դրությամբ «Եվրամայդան-SOS»-ը փնտրում էր բողոքի ցույցի 33 ակտիվիստների, որոնք անհետացել էին հունվարի 16-ից, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:



























