Բրազիլացի հայտնի ռեժիսոր-փաստագրագետ  Էդուարդ Կոուտինյույի որդի Դանիելը սպանել է հորը, դանակով վիրավորել մորը եւ փորձել է ինքնասպան լինել,   Ռիո դը Ժանեյրոյի ոստիկանության տվյալներն է ներկայացնում Estadao-ն:

Ըստ նախնական տեղեկության` 80-ամյա Կոուտինիոն տանն ապրում էր իր 62-ամյա կնոջ` Մարիա դաս Դորեսի եւ որդու հետ: Դանիելը հոգեկան խնդիրներ ուներ, բուժման կուրս էր անցնում եւ, ըստ ընտանիքների ծանոթների, հակում ուներ թմրանյութերի նկատմամբ:

Ըստ քննության տվյալների` հարձակումից հետո երիտասարդը գնացել է հարեւանի տուն եւ հայտնել, որ «ազատել է  հորը»: Ռեժիսորի կնոջը հաջողվել է փրկվել` փակվելով սենյակներից մեկում. նա ստացել է դանակի բազմաթիվ հարվածներ եւ տեղափոխվել հիվանդանոց: 

Դանիելը սպասել է ոստիկաններին եւ նրանց առաջ բացել դուռը: «Նա տարօրինակ էր», - ընդգծել էր քննիչ Ռիվալդո Բարբոսան, հայտնում է «Ռուսսկայա պլանետան»:

Էդուարդու Կոուտինյուն հայտնի էր ` որպես Բրազիլիայի վավերագրական ֆիլմերի  լավագույն ռեժիսորներից մեկը: Իր աշխատանքներում նա ուսումնասիրում էր անհատական եւ հավաքական հիշողության գործոնը:  Ռեժիսորի հայտնի ֆիլմերից է  «Քսան տարի անց»-ը: