Այսօր առավոտյան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Pegasus ավիաընկերության օդանավում թռիչքի ժամանակ խնդիրներ է ծագել, հետաձգվել է 6 չվերթ: Այս մասին լրագրողներին հայտնել է օդանավակայանի ղեկավարության ներկայացուցիչներից Գեորգի Գոգլիձեն:

Ըստ նրա` Pegasus-ի օդանավի թռիչքի ժամանակ  տեխնիկական խնդիր է ծագել, որն ազդել է մյուս 6 չվերթների վրա, եւ հետեւաբար, չվերթների հերթականությունը փոփոխության է ենթարկվել: Օդանավակայանում չեն նշում, թե որ չվերթներն են հետաձգվել:

Ըստ ուղեւորների` թռիչքուղին սառած էր, եւ թռիչքի խնդիրները հենց այդ պատճառով են ծագել:

Ըստ ուղեւորների` Pegasus-ի օդանավը պետք է Ստամբուլ մեկներ այսօր` 06:20-ին:

Pegasus ընկերությունում հայտնել են, որ չվերթը կիրականացվի այսօր` 13:20,-ին, հայտնում է «Գռուզիա Online-ը: