Հարավային Կորեայում հեռուստահաղորդավարուհին պլաստիկ վիրահատության է ենթարկվել՝ փոխելով դեմքի ձեւը: Միաժամանակ, աղջիկը որոշել է համապատասխանել կանացի գեղեցկության իդեալին եւ դեմքին սրտի տեսք է տվել:
Հաղորդվում է, որ ցանկալի արդյունքի հասնելու համար բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրա ծնոտի մի մասը:
Սակայն, աղջկա քայլը երկրպագուներից բուռն հիցմունքի չի արժանացել. շատերն սկսել են քննադատել նրա քայլը եւ վիրավորել արտաքին տեսքը, հաղորդում են լրատվամիջոցները:
Միաժամանակ, նշվում է, որ արտաքին տեսքի եվրոպական նորաձեւությունը տարեցտարի թափ է հավաքում Հարավային Կարեայում. սուր V-աձեւ ծնոտը եւ մեծ աչքերը վերջին շրջանում կանացի գեղեցկության չափանիշ են դարձել:



























