Լիբանանի Աքքար քաղաքի Ֆաթիմա անվամբ 11-ամյա բնակչուհին տանից փախել է իր 21-ամյա սիրեկանի հետ:

Իրենց հերթին, աղջկա ծնողները սիրեկանին մեղադրել են դստերն առեւանգելու մեջ, իշխանություններից պահանջել են գտնել նրան եւ պատժել:

Սակայն աղջիկը Youtube-ում հոլովակ է տեղադրել, որում պնդում է, որ ընտանիքից հեռացել է սիրո պատճառով ու մոտ ժամանակում պատրաստվում է ամուսնանալ:

Հոլովակի ի հայտ գալուց հետո ընտանիքի բարեկամները հանդես են եկել որպես միջնորդներ ու երկար բանակցություններից հետո հարսանիք է տեղի ունեցել: Ֆաթիմայի հայրը, սակայն, հրաժարվել է մասնակցել, հաղորդում է MIGnews.com-ը: