Արաբական միացյալ Էմիրություններում The World արհետսական կղզիրների արշիպելագում բաց երկնքի տակ կլիմայի վերահսկողության համակարգ կտեղադրեն:
«Եվրոպայի սիրտը» ընդհանուր անվամբ վեց կղզիների շինարարությամբ զբաղվող ընկերությունը ծրագրում է նախագծի իրականացման ժամանակ կլիմայի վերահսկողության նորարարական տեխնոլոգիաներ օգտագործել: Սա թույլ կտա ոչ միայն եվրոպական ոճ հաղորդել, այլ նաեւ կլիմա, մասնավորապես ձյունապատ կամ անձրեւից թրջված փողոցներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Khaleej Times-ին: Թե ինչպես է աշխատելու համակարգը, չի հաղորդվում:
Այս պահին The World-ը հանդիսանում է աշխարհում ամենախոշոր արհեստական արշիպելագը: Իր տեսքով հիշեցնում է Երկրի մայրցամաքները, բաղկացած է 300 կղզուց՝ 55 քառ. կմ ընդհանուր մակերեսով: Այն գտնվոիմ է Դուբայի ափամերձ հատվածում մայրցամաքին կապված է օդային ու ջրային հաղորդակցությամբ:
Հավելենք, որ «Եվրոպայի սրտում» են «Գերմանիա», «Ավստրիա», «Շվեյցարիա», «Նիդերլանդներ», «Շվեդիա» եւ «Սանկտ-Պետերբուրգ» կղզիները: Յուրաքանչյուրի վրա շուտով վիլլաներ, հյուրանոցներ, խանութներ կհայտնվեն: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2016թ.-ին:




























