Անգլիայի Հայ Ուիքոմ քաղաքում բնակիչներից մեկի տան առջև 9մ խորությամբ և 4մ տրամագծով փոս է գոյացել և կլանել բակում կայանված մեքենան:
Առավոտյան, երբ ընտանիքի անդամներն արթնացել են ու տեսել կատարվածը, շոկի մեջ են ընկել:
Sky News-ը տեղեկացնում է, որ ընտանիքի անդամներից ոչ մեկը ձայն չի լսել:
Նրանք կանչել են փրկարարներին, որոնք ժապավենով մեկուսացրել են տարածքը և ընտանիքի անդամներին անվտանգության խորհուրդներ տվել:
Մեքենան դեռ գտնվում է փոսի մեջ, և դեռևս հայտնի չէ, թե ինչի հետևանքով է փոսն առաջացել:
Նման փոսեր հիմնականում առաջանում են, երբ տեղի է ունենում հողաշերտի նստվածք: Ջուրը ճեղքվածքների միջոցով թափանցում է երկրի ընդերքը, քայքայում կրաքարերը և առաջացնում ընդարձակ փոսեր:





























