Ղրղըզստանի հարավում, Լենին գյուղում մասնակի փլուզվել է մզկիթի շենքը: Շենքում մի քանի հարյուր մարդ է եղել:

Հաղորդվում է, որ փլուզվել է առաջին եւ երկրորդ հարկերի ծածկըԼ Շենքում իմամի հոգեհանգիստ էր ընթանում: Հավաքվել էր մոտ 700 մարդ, որոնցից 150-ը գտնվել են երկրորդ հարկում, եւ հին հատակը չի դիմացել ծանրությանը:

Մարմնական վնասվածքներ են ստացել 56 մարդ, որոնցից 49-ին բուժօգնություն է ցուցաբերվել: Նրանցից 19-ին տեղափոխել են հիվանդանոց: