Ամերիկյան Իլինոյս նահանգի Բուն օկրուգում երեք երիտասարդ մատուցողուհիներ հաճախորդ մի կնոջից հինգ հազարական դոլարի մեկական կտրոն են ստացել:

Խոշոր թեյավճարը ստացել են 23-ամյա Սառա Սեքինջերը, 25-ամյա Էմի Սաբանին եւ 28-ամյա Էմբեր Քարիոլիչը:

Այդ օրը սրճարանում շատ մարդ չի եղել, եւ մատուցողուհիները զրուցելիս են եղել կյանքի, ուսման եւ ապագայի ծրագրերի մասին: Այցելուներից մեկը լսել է զրույցը եւ կտրոններ բաշխել նրանց՝ ասելով, որ գումարը պետք է ծախսեն ուսման եւ այլ կարիքներ հոգալու համար: Աղջիկները փորձել են հրաժարվել, սակայն կինը համառել է, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը: