Երկրի բնակչության բարեկեցության աճի տեսակետից անցյալ տարին հաջողների թվում չէր: Դրա մասին է վկայում մանրածախ առեւտրաշրջանառության ֆիզիկական ծավալի աճը, որն անցյալ տարի կազմում էր 1.0 տոկոս: Նշենք, որ 2000-2009թթ. ընթացքում ամենաբարձրը 2001թ.-ին էր՝ 15.3 տոկոս:

Ընթացիկ գների պայմաններում ծավալն ավելացել է 3.5 անգամ՝ սպառողական գների  ինդեքսի 2.3 անգամ հստակեցմամբ: Չնայած աճի այս ցուցանիշներին, բնակչության մեկ շնչի հաշվարկով մանրածախ առեւտրաշրջանառությունը խորհրդանշական է:Նշենք, որ ցուցանիշը տատանողական է: Նախ, հաշվի չի առնվում մշտական բնակչության այն հատվածը, որը բացակայում է: Երկրորդ, գնորդներ համարվում են մեր երկիր ժամանած օտարերկրյա քաղաքացիները: Երրորդ, առկա առեւտրի չհաշվառված շրջանառություն:Նույնիսկ խորհրդային տարիներին «ձախ» արտադրանքը մանրածախ առեւտրաշրջանառության մաս էր կազմում:

Բացի այդ, մանրածախ գնումներ են կատարում իրավաբանական անձինք: Այնպես որ հարցը հնարավոր է դիտարկել առանձին ընտանիքների բյուջի ուսումնասիրությամբ: ամեն դեպքում, մանրածախ առեւտրաշրջանառության ցուցանիշն ինքնին ցածր է, ինչը դրական եզրակացությունների հիմք չի տալիս:Ցուցանիշի առավել բարձր մակարդակը Երեւանում էր(ամսական 95 հազար դրամ մեկ անձի համար): Հաշվի առնենք իրավաբանական անձանց, ու այն, որ մայրաքաղաքում է կենտրոնացած երկրի ապահով բնակչության մեծամասնությունը:

Մարզերից Կոտայքում 14.9 հազար դրամ է, Գեղարքունիքում՝ 6500 դրամ:Նշենք, որ Գեղարքունիքում մանրածախ առեւտրաշրջանառության մեծությունը ամսական մեկ անձի համար 213 դրամ է, ինչը 450 գրամ հաց արժե: Տեղեկության համար նշենք, որ սպառողական զամբյուցում հացի նվազագույն նորման կազմում է 461 գրամ:Հավելենք, որ բոլոր մարզերում մանրածախ առեւտրաշրջանառության ծավալը մեկ անձի համար ամսական նկատելի զիջում էր «զամբյուղի» արժեքին, ինչն անցյալ տարվա վերջին եռամսյակում 24.3 հազար դրամից քիչ պակաս էր:Հստակ համեմատությունների համար ավելացնենք, ծառայությունների ծավալը:

Արդյունքը հետեւյալն է. Կոտայքից բացի(24.6 հազար դրամ մեկ անձի համար), Հայաստանի մյուս մարզերում ցուցանիշը շատ ավելի ցածր է սպառողկան զամբյուղի արժեքից:Եթե պայմանական ընդունենք, որ եկամուտը հավասար է ընտանեկան բյուջեի ծախսին, կստցվի, որ մարզերում բնակչությունը «շատ աղքատ է»: Իրականում, իհարկե, ամեն բան այլ է, եւ այդ ցուցանիշն անուղղակիորեն վկայում է մեր հասարակության ծայրահեղ բեւեռականացման մասին:

Սմբատ Գրիգորյան