Վրաստանի մայրաքաղաքի արտարժույթի փոխանակման կետերից մեկում սպանություն է տեղի ունեցել: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 4-ի ուշ երեկոյան:
Արտարժույթի փոխանակման կրպակի տերը կրակել ու սպանել է մրցակցին: Նա մինչեւ այժմ փակված է իր կրպակում եւ սպառնում է ինքնասպան լինել:
Վարկածներից մեկի համաձայն՝ նա նաեւ պատանդ է պահում: Ըստ տարածված տեղեկատվության, տղամարդը ազգությամբ չինացի է: Տեղի ունեցածի պատճառներն անհայտ են:
Ներկայումս դեպքի վայրում են իրավապահները, հաղորդում է «Գռուզիա online»-ը:




























