Շվեդական ոստիկանությունն ու զինծառայողները սկսել են հատուկ օպերացիա՝ ուղղված 70-ամյա տղամարդուց պայթուցիկ նյութեր ու զենք առգրավելուն: Նա բնակվում է Վերնամու փոքրիկ քաղաքում:

Հաղորդվում է, որ կասկածյալը արդեն հիսուն տարի է տարբեր տեսակի զենք է հավաքում, նա ունի  557 լիցենզիա: Հավաքածուի մեջ ներառված է անգամ հրետանային զենք: Սակայն ոստիկանությունն առայժմ չի հաղորդում, թե քանի միավոր զենք են հաշվառել: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ոստիկանները կարծում են, որ կոլեկցիոները խախտել է զենքի տիրապետման մասին օրենքը, սակայն ինքը տղամարդն այդ կերպ չի կարծում: