ԱՄՆ-ում մայրն սպանել է 3-ամյա դստերը եւ մարմինը պահել սառնարանում: 23-ամյա Սարա Քրյուգերը ապրել է դստեր եւ իր 26-ամյա սիրեկան Ռայան Ուորների հետ:

Հարեւանները հաճախ են բողոքել ոստիկանությանը, որ նրանց տնից աղմուկ է լսվում, սակայն ստուգումների ժամանակ իրավապահները որեւէ խախտում չեն հայտնաբերել:

Նմանատիպ ստուգումներից մեկի ժամանակ ոստիկանները նկատել են, որ Քրյուգերի 3-ամյա դուստրը անհետացել է: Խուզարկության ժամանակ ոստիկանները սառնարանում ճամպրուկ են գտել, որի մեջ եղել է մահացած աղջիկը:

Բժիշկները ուսումնասիրել են դիակը եւ պարզել, որ աղջիկը մահացել է բութ գործիքի հարվածից: Բացի այդ, պարզվել է, որ 3-ամյա փոքրիկին բռնաբարել են:

Քրյուգերն ու Ուորները կալանավորվել են սպանության եւ երեխաների հետ վատ վերաբերմունքի մեղադրանքներով: Նրանց սպառնում է մինչեւ ցմահ ազատազրկում, հաղորդում է TCH.ua-ն՝ վկայակոչելով The Huffington post-ը: