Ամերիկյան Վիսկոնսին նահանգի Միլոուկի քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է երեք կասկածյալի, որոնց կասկածում են Ստրադիվարիուսի ջութակն առեւանգելու մեջ, որի արժեքը գնահատվում է հինգ միլիոն դոլար:

Ձերբակալվածների անձի մասին որեւէ տեղեկություն ոստիկանությունը չի բացահայտում: Հաղոդվում է նաեւ, ո հաջողվել է պարզել ջութակի գտնվելու վայրը: Հաղորդվում է միայն, որ նրանց առայժմ մեղադրանք չի առաջադրվել: Գործով հետաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ 1715թ պատրաստված հանրահայտ գործիքն առեւանգել էին հունվարի 28-ին:

Ավելի վաղ ջութակը պատկանել է լեհ երաժիշտ Կարլ Լիպինսկիին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Fox-ը:

ԱՄՆ-ում առեւանգել են Ստրադիվարիուսի 300-ամյա ջութակը