Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում տղամարդը «հանգստացրել է» իր կենակցի երկու տարեկան որդուն՝ նրա գլխին հարվածելով: Փոքրիկը վնասվաքծների հետեւանքով մահացել է:

Հաղորդվում է, որ 22-ամյա տղամարդն ու նրա 27-ամյա կենակցուհին Կիեւում սեփական բնակարան չեն ունեցել, ուստի ժամանակավորապես բնակվել են նկուղային տարածքում: Երկու տարեկան փոքրը հաճախ է լաց եղել եւ նրան հանգստացնելու համար տղամարդը հարվածել է նրա գլխին: Տղան կորցրել է գիտակցությունը եւ շուտով ստացված վնասվածքներից մահացել:

Երեխայի մարմինը դատաբժշկական փորձաքննության ենթարկելուց հետո փորձագետը հաղորդել է, որ կոտրված է եղել զոհի ծնոտը, իսկ մարմնի վրա եղել են տարբեր վաղեմության հեմատոմաներ ու կապտուկներ:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ տղամարդը նախկինում դատապարտված է եղել:

Երեխայի սպանության համար նրան սպառնում է կամ մինչեւ տասնհինգ տարի կամ ցմահ ազատազրկում, հաղորդում է TCH.ua-ն: