Ոստիկանությունը ձերբակալել է երկրի տարբեր շրջանների մոտ 20 քրեական հեղինակությունների՝ Կալուգայի մարզում տեղի ունեցած գողական հավաքի ժամանակ, հաղորդել է Ռուսաստանի ՆԳՆ վարչությունը:
«Հավաքին ներկա են եղել Մոսկվայից, Դաղստանից, Մեծ Նովգորոդից ու մարզկենտրոններից ավելի վաղ դատվածություն ունեցող անձինք»,-ընդգծել է գերատեսչությունը, հստակեցնելով, որ ձերբակալվածների դատվածության ընդհանուր ժամանակահատվածը կազմել է մոտ հարյուր տարի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























