Թուրքիայի Վան նահանգի հեռավոր Յալընջա գյուղում առողջական խնդիրներ ունեցող 3-ամյա երեխային ձյան պատճառով չեն կարողացել տեղափոխել հիվանդանոց, որի հետեւանքով նա մահացել է։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ընտանիքի հայրը՝ Մուհարեմ Թաշը պնդել է, թե երեխայի ջերմությունը բարձրացել է, սակայն թե բժիշկները, թե ժանդարմերիայի զինվորականները հրաժարվել են օգնության հասնել՝ պատճառաբանելով ձյան հետեւանքով փակված ճանապարհները։ Նա նշել է, որ բժիշկների եւ զինվորականների դեմ դատական հայց է ներկայացրել։

Այս դեպքը թուրքական մամուլում եւ սոցցանցերում մեծ արձագանք է գտել։ Ինտերնտետում հայտնվել է այն տեսագրությունը, թե ինչպես են երեխայի ընտանիքի անդամները ձյան միջով ուղեկցում մահացած երեխային ուսապարկով քաղաք տեղափոխող հորը։