Սախալինի Օխա քաղաքի բնակիչը սրճարանի թանկ գների դեմ պայքարի արմատական միջոց է ընտրել: Ճաշացանկի գները տեսնելով՝ տղամարդը ոչ միայն աղմուկ է բարձրացրել, այլեւ որսորդական հրացանով կրակել:
Հաղորդվում է, որ փետրվարի 5-ի երեկոյան հարբած տղամարդը նույնքան հարբած ընկերոջ հետ սրճարան է մտել, սակայն ոչինչ չեն պատվիրել: Երբ նրանց խնդրել են լքել հաստատությունը, սախալինցին ուսումնասիրել է ճաշացանկը, սակայն դժգոհ է մնացել չհիմնավորված թանկ գներից եւ աղմուկ բարձրացրել:
Նրան ու ընկերոջը ուժով փողոց են հանել: Տղամարդը, ընկերոջը տուն ուղեկցելով, գնացել է տուն՝ որսորդական հրացանը վերցնելու: Զինվելով նա վերադարձել է սրճարան եւ, սպասելով այնքան, մինչեւ այցելուները լքեն սրճարանը, կրակել է մուտքի դռանը:
Կրակողին անմիջապես ձերբակալել են, հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ-ի 213-րդ հոդվածով («Խուլիգանություն»): Ոստիկանությունում տղամարդու պահվածքը բնորոշել են որպես «հարբած մարդու արարք», որի համար նրան սպառնում է մինչեւ 1 միլիոն ռուբլու տուգանք կամ մինչեւ յոթ տարվա ազատազրկում:
Բացի դրանից, ըստ տղամարդու, հրացանը, որով կրակել է, գտել էր անտառում եւ իր մոտ պահել ապօրինի: Տղամարդը զենքն ապօրինի պահելու համար կարող է երեք տարով հայտնվել բանտում, սակայն ձերբակալվածին առայժմ նման մեղադրանք չեն առաջադրել, հայտնում է utro.ru-ն:




























