Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը կարծում է, որ Ուկրաինան պետք է դառնա դաշնային պետություն:

«Կարծում եմ, որ դա արդեն գաղափար չէ, այլ ակնհայտ անհրաժեշտություն: Կոշտ ունիտար պետության շրջանակներում մշտական հակազդեցություն է տեղի ունենալու: Այն դադարեցնելու ամար հարկավոր է ֆեդերալիզացիա»,-ասել է Գլազեւը՝ «Կոմերսանտ-Ուկրաինային» տված հարցազրույցում:

Ըստ նրա՝ պետք է մարզերին բավականաչափ իրավունք տալ ինքնուրույն ձեւավորելու իրենց բյուջեները:

Նա նշել է, որ միջազգային պրակտիկայում արդեն կան նման դեպքեր, չնայած որ դրանք միջազգային իրավունքի տեսանկյունից տարօրինակ է համարվում:

Պուտինի խորհրդական. Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը ցուցումներ է տալիս ապստամբներին ու զինում է նրանց