Հնդկաստանում դատարանը մահվան է դատապարտել Լակշմի Կանտա Սարկարին, որ գլխատել էր երեխային և խմել նրա արյունը։
Mirror-ը տեղեկացնում է, որ ըստ հնդկական ԶԼՄ-ների, դեպքը տեղի էր ունեցել Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի Կալակուրի գյուղում երկու տարի առաջ` գաղտնի ծիսակարգի ընթացքում:
Գյուղացիները Լակշմի Կանտա Սարկարին գտել էին գերեզմանատանը` ծառից կախված գլխատված երեխայի թափվող արյունը խմելիս: Գյուղացիները Սարկարին դաժանորեն ծեծել էին և «կախարդ» անվանել: Տեղի ոստիկաններին հազիվ էր հաջողվել գյուղացիների ինքնադատաստանից փրկել Սարկարին։
Սարկարին մահվան են դատապարտել 17 վկաների տված ցուցմունքից հետո:




























