Ուկրաինան անհնար է բաժանել ռուսական եւ եվրոպամետ մասերի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի արտահայտությունը, թե Ուկրաինան պետք է դառնա դաշնային պետություն:
Քաղաքագետի խոսքով՝ Ուկրաինայի դաշնություն դարձնելու նախագիծը կարող է արդյունավետ լինել, բայց դա անհնար է իրականացել: «Բանն այն է, որ շատ բարդ է սահման գծել Ուկրաինայի արեւելքի եւ արեւմուտքի միջեւ: Այդ սահմանը լղոզված է»,-ասել է Սկակովը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է դառնա դաշնային պետություն:
«Կարծում եմ, որ դա արդեն գաղափար չէ, այլ ակնհայտ անհրաժեշտություն: Կոշտ ունիտար պետության շրջանակներում մշտական հակազդեցություն է տեղի ունենալու: Այն դադարեցնելու ամար հարկավոր է ֆեդերալիզացիա»,-ասել էր Գլազեւը՝ «Կոմերսանտ-Ուկրաինային» տված հարցազրույցում:
Ըստ նրա՝ պետք է մարզերին բավականաչափ իրավունք տալ ինքնուրույն ձեւավորելու իրենց բյուջեները:
Նա նշել է, որ միջազգային պրակտիկայում արդեն կան նման դեպքեր, չնայած որ դրանք միջազգային իրավունքի տեսանկյունից տարօրինակ է համարվում:
Պուտինի խորհրդական. Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը ցուցումներ է տալիս ապստամբներին ու զինում է նրանց




























