ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն քննադատել է փետրվարի 5-ին Թուրքիայի խորհրդարանի կողմից ինտերնետի գրաքննության մասին ընդունված օրենքը։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն հայտարարել է, թե ԵՄ-ի անդամ դառնալ ցանկացող երկրում նման օրենքը պետք է լինի եվրոպական չափանիշներին համապատասխան։ Նա քննադատել է ընդունված օրենքը՝ շեշտելով, թե թուրք ժողովուրդը արժանի է ոչ թե սահմանափակումների, այլ ավելի շատ տեղեկատվություն ստանալու իրավունքի։
Պետեր Ստանոն շեշտել է, թե Բրյուսելում ուշադիր հետեւում են, թե Թուրքիան ինչ է իրականացնում ԵՄ անդամակցության ճանապարհին։
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի ընդունված օրենքով Թուրքիայի հեռահաղորդակցության եւ տրանսպորտի նախարարությունը առանց դատարանի որոշման կարող է ցանկացած կայքի հասանելությունը փակել Թուրքիայում։




























