Մոսկվայում թմրանյութեր պահելու մեջ կասկածվող տղամարդը փախել է իրավապահներից՝ առեւանգելով ոստիկանական մեքենան:
Հաղորդվում է, որ մայրաքաղաքի ոչ գերատեսչական պահպանության աշխատակիցները փետրվարի վեցի երեկոյան ձերբակալել են 1983թ ծնված տղամարդուն: Նրա անունը չի նշվում: Ոստիկանությունը նրա մոտից առգրավել է սպիտակ փոշիով փաթեթ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՆԳՆ մոսկովյան վարչության մամուլի ծառայությունը:
Բաժին տեղափոխվելիս նա ձեւացրել է, թե վատ է զգում իրեն: Երբ ոստիկանները դուրս են եկել մեքենայից, որպեսզի նրան օգնություն ցուցաբերեն, նա փակել է մեքենայի դռները, նստել վարորդի նստատեղին ու հեռացել:
Ըստ որում, իրավապահներից մեկը բաց չի թողել մեքենայի բռնակն ու այդ վիճակում գողը նրան մոտ երեք հարյուր մետր քարշ է տվել: Ոստիկանությունում նրա վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդել:




























