ԱՄՆ-ում ոստիկանությունը հայտնաբերել է Ստրադիվարիուսի 300-ամյա ջութակը, որն ավելի վաղ գողացել էին Միլուոքիի Սիմֆոնիկ նվագախմբի մենակատարից:
Ոստիկանության աշխատակիցները ջութակը հայտնաբերել են հունվարի հինգի գիշերը՝ Միլուոքիի բնակելի տներից մեկի ձեղունում: Նախնական տեղեկություններով՝ գործիքը լավ վիճակում է, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով գերատեսչության պաշտոնական հայտարարությունը:
Ջութակը գողանալու գործով ձերբակալել էին 41 եւ 36-ամյա տղամարդկանց, ինչպես նաեւ մի 32-ամյա կնոջ: Ոստիկանության տեղեկություններով՝ կասկածյալներից մեկին արդեն ճանաչել են արվեստի գործեր գողանալու մեջ: Ենթադրվում է, որ հենց նա է մշակել ջութակը գողանալու ծրագիրը, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Հիշեցնենք, որ գործիքն առեւանգել էին հունվարի 27-ին, երբ երաժիշտը, որին պատկանում էր ջութակը, աշխատանքից հետո տուն էր վերադառնում:




























