Ռուսաստանում ոստիկանը կրակել է Տաջիկստանի քաղաքացուն, որը Մոսկվայի կենտրոնում ձերբակալությունից հետո փախուստի փորձ էր կատարել:

Հաղորդվում է, որ Տաջիկստանի քաղաքացուն դատախազություն էին տարել ավելի վաղ հարուցված քրեական գործի  հարցով անհրաժեշտ միջոցառումներ անցկացնելու նպատակով:

Շենքից դուրս գալիս տղամարդը հրել է ուղեկցող ոստիկանին եւ վազել դեպի բուլվար: Ոստիկանը հետապնդել է ու զգուշացրել, որ զենք կկիրառի:

Վերջինս արհամարհել է նախազգուշացումը, եւ իրավապահը երեք անգամ օդ է կրակել: Սակայն դա եւս չի կանգնեցրել փախստականին, ինչից հետո ոստիկանը կրակել է նրա ազդրին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մոսկվայի ՆԳՆ ԳՎ-ում հավաստիացրել են, որ կրակոցն արձակվել է միայն այն բանից հետո, երբ ոստիկանը համոզվել է, որ շրջապատողներին չի վնասի: Հայտնել են նաեւ, որ վիրավորը հիվանդանոցում է: