Հորդանանյան դատարանը նվազեցրել է սեփական դստերն սպանողի պատիժը: Հայտնի է, որ կինը տնից դուրս էր եկել առանց ամուսնուն տեղյակ պահելու:

Այժմ մարդասպան հայրը պետք է դատապարտվի տասը տարով: Դատարանի նախկին որոշմամբ՝ նա մահապատժի էր դատապարտվել: Դատավճռի մեղմվելուն նպաստել է սպանվածի ընտանիքի դիրքորոշումը, որը հանել է մեղադրանքները:

Դատավարության ժամանակ մեղադրյալը խոստովանել է իր հանցանքը ու նշել է, որ այդ քայլին գնացել է ընտանիքի պատիվը փրկելու համար, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը: