Ֆիլիպինների հյուսիսում ուղեւորատար ավտոբուսը 500 մետր բարձրությունից ընկել է անդունդը: Ավտովթարի զոհ է դարձել 10 մարդ: Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 40 ուղեւոր: Վթարը տեղի է ունեցել Բոնտոկ քաղաքում, հաղորդում է Xinhua գործակալությունը:

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի արվարձանում ավտոբուսի անդունդն ընկնելու հետեւանքով զոհվել էր 21 մարդ, եւս 20-ը վիրավորվել էր: Այն ժամանակ, ըստ լրատվամիջոցների, պատճառը եղել է արագության գերազանցումը: